07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն անդրդվելի է․ հավանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրդվելի է։ Հավանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը հավերժ մնա հայոց պատմության մեջ։
Անկեղծ, սկզբում չարձագանքեցի նրա նախաձեռնությանը, հետո կարծես կիսապաշտոնապես հերքվեց հիմնը փոխելու օրակակարգային հարցը , բայց Ալեն Սիմոնյանը համառում է։
Հիմնի և տեքստը և երաժշտությունը հավանել կամ չհավանելը, այն համեմատելը այլ, մասնավորապես, Արամ Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ հիմնի մեղեդու հետ, ընդունենք որ ոչ թե քաղաքական, այլ զուտ ճաշակի հարց է։ Եթե այդպես է, ապա արդյո՞ք պարոն Սիմոնյանը ցանկանում է իր ճաշակը պարտադրել , ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդին։

Իհարկե, նա կպնդի, թե սա ոչ թե պարտադրելու է, այլ քննարկելու, համոզելու և եթե, և այլն և այլն․․․
Բայց որքան էլ խոսենք ճաշակի, Խաչատրյանի մեծության, ՀԽՍՀ հիմնի խրոխտության և այլնի մասին, ամեն դեպքում հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշանական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին։
Իսկ «Մեր Հայրենիքի» տեքստը Միքայել Նալբանդյանինն է՝ հայ ժաղովրդի ազատության խորհդանիշ բանաստեղծի։
Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ հայտնի ճշմարտություններին՝ որ պետության խորհրդանիշներն այն ավանդույթներն են , որոնց փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ, այնպիսիք, ինչպես եղավ 1990թ․ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունելով։
Գիտի՞, արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում և կերտել Անկախ Հայաստան։
Ալեն Սիմոնյանը իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ․ ոչ թե խորհրդային, այլ արդեն անկախ Հայաստանում։ Հավանաբար, նա չի պատկերացնում , թե ինչ էր անկախության երազանքը, երբ արգելված էր եռագույնը, գերբը, «Մեր Հայրենիքը»։

Չի պատկերացնում գաղտնի և կիսագաղտնի հավաքները, երբ ընկերներով հուզմունքով երգում էինք «Մեր Հայրենիքը», իսկ անկախությունը թվում էր այնքան անհասանելի․․․
Գուցե այս նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է․․․»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ