27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքացի, մեկ տարում դու տանուլ ես տվել 570 մլն դոլար

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  2018 թ․-ի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը։ Ավելի պարզս ասած, թե որքանո՞վ է աճել մեր ամբողջ տնտեսությունը 2018թ․-ին։

Այսպիսով, անցյալ տարի Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս, իսկ համախառն ներքին արդյունքը (տնտեսության ամբողջ ծավալը) կազմել է 6 տրլն 2 մլրդ դրամ։ Վերջին թիվը ընթացիկ գներով է հաշվարկված, այսինքն դրա մեջ ներառված է նաև 2018 թ․-ին գրանցված 2,5 տոկոս գնաճը։

Նկատենք, որ 2018 թվականը մեկնարկեց բարձր տնտեսական աճով՝ հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունն է աճել է 10,6 տոկոսով։ Ապրիլ-մայիս ամիսների այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունը ցնցեց տնտեսությունը՝ հետեւում թողնելով տնտեսակության ակտիվության բարձր ցուցանիշը:

Հայաստանը ներքին շրջափակման մեջ էր. փակվեցին ոչ միայն ներաղաքային փողոցները, այլ նաեւ միջպետական ճանապարհներ, երկաթուղի, օդանավակայանը, հրահրվեցին գործադուլներ, Փաշինյանն ու նրա շրջապատը կաթավածահար արեցին տնտեսությունը, կոչ արվեց չվճարել կոմունալ ծախսերը: Բարեբախտաբար թե դժբախտաբար «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»՝ Նիկոլ Փաշինյանի շանտաժը աշխատեց եւ բանը չհասավ կոմունլներ չվճարելուն:

Թեեւ իրավիճակը ավելի վատթարացավ, երբ երկրի բարձրագույն պաշտոնը ձռք գցեց «փողոցի» վարչապետը։ Արդյունքում փակվեց Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, դադարեց Ամուլսարի ներդրումային ծրագիրը, կասեցվեցին մի քանի խոշոր՝ Երևանի ՋԷԿ-ի, Շնողի ՀԷԿ-ի, Գյումրու զբոսաշրջային կենտրոնի ներդրումային ծրագրերը, հսկայական՝ մոտ 17 մլրդ դրամի վնաս հասցվեց գյուղատնտեսությանը։

Գյուղատնտեսության ծավալները կտրուկ կրճատվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ Սևանա լճից արգելվեց լրացուցիչ ջրի բացթողումը, ինչի պատճառով հիմնականում Արարատյան դաշտի հազարավոր գյուղացիական տնտեսությունների բերքը ոչնչացավ։ 

Տնտեսական աճի կտրուկ անկման ադյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, այսինքն ՀՀ քաղաքացիները տանուլ են տվել 275 մլրդ դրամ կամ 570 մլն դոլար։ Վարչապետը կասեր՝ հպարտ քաղաքացի, դու արեցիր դա, որեւէ մեկը քո փոխարեն չի արել, դա դու ես արել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ