Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր, ՄԻԵԴ պատերի տակ կուչ եկած լացում էին Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը և Մարտին Լյութեր Քինգը
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր իր ղեկավարման օրոք մեր երկրում մարդու իրավունքների մասին՝ հիշելով Հայաստանում ընտրողական արդարադատության, քաղաքական հիմքով հարուցվող գործերի, զանգովի արդարադատության, մարդու արժանապատվության ոտնահարումների, ատելության քարոզչության, ազատ մամուլի նկատմամբ իշխանական հաթաթաների, նորաթուխ պաշտոնյաների կամայականությունների բազմաթիվ դեպքերի մասին, Ստրասբուրգում Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի պատերի տակ կուչ եկած լացում էին Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը և Մարտին Լյութեր Քինգը»: