23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահազանգ. թթվասերային մթերքը վաճառվում է թթվասերի անվան տակ /տեսանյութ/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում շատ դեպքերում թթվասերային մթերքը վաճառում են թթվասերի անվան տակ, դրա համար արտադրողները դիմում են խորամանկ քայլերի՝ տարայի վրա խոշոր տառերով գրում են՝ թթվասեր, իսկ անտեսանելի հատվածում՝ փոքր տառերով՝ մթերք։

«Այս ամենը հայտնաբերելու համար յուրաքանչյուր սպառող խանութ մտնելիս պետք է զինված լինի ակնոցով և խոշորացույցով, որպեսզի կարողանա տարայի վրա եղած մակնշումը կարդալ։ Չեմ խոսում այն մասին, որ փոքր տառերով նաև գրված է, որ կաթնայուղի փոխարեն օգտագործված է բուսայուղ։ Այս քայլերն արվում են սպառողին մոլորեցնելու համար, նույն պիտակն են փակցնում, որ մարդկանց ապակողմնորոշեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռ. Հայթյանը։
Նրա խոսքով՝ իրավասու մարմինը պետք է վերահսկողություն սահմանի այս խնդիրը լուծելու համար, որպեսզի սպառողին չմոլորեցնեն։

«Եթե արտադրողն արդարանա և հայտարարի, որ սպառողը գնելուց առաջ պետք է կարդա մակնշումը, ապա թող բարի լինի՝ նորմալ տառաչափով գրի՝ թթվասերային մթերք, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ, ոչ թե՝ կապույտ ֆոնի վրա, կապույտ փոքր տառերով գրի։ Այս երևույթը գրեթե բոլոր խանութներում կա»,- շեշտեց  Ռուբեն Հայթյանը։

Անդրադառնալով Հայաստան ներկրվող ուկրաինական կաթի փոշուն, որը, նրանց կարծիքով` անորակ է, Ռուբեն Հայթյանը նկատեց, որ հայ ներկրողները պետք է ավելի զգոն լինեն և ներկրեն որակյալ կաթի փոշի։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ