10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զգուշացում պատգամավորներին. Լեզվի կոմիտեն հետեւում է նրանց

Լեզվի կոմիտեն աչալուրջ հետևում է նորընտիր պատգամավորների խոսքին և սխալների դեպքում գրավոր ձևով հորդորակներ կուղարկվեն։ Այս մասին հայտնում է Լեզվի կոմիտեի նախագահ  Դավիթ Գյուրջինյանը։ Առայժմ անուններ չեն հրապարակում՝ հաշվի առնելով պատգամավորների  անփորձությունը, բայց եթե այդ երևույթը շարունակվի, ապա սխալները կհանրայնացվեն։

Անդրադառնալով վարչապետի խոսքին պարոն  Գյուջինյանը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանը թեև ունի կանոնավոր խոսք, բայց շատ հաճախ է օտար բառեր օգտագործում, այն դեպքում, երբ կան այդ բառերի  հայերեն  համարժեք տարբերակները։

Լեզվի կոմիտեն դիտարկում  է նաեւ հեռուստատընկերությունները։ Ըստ Գյուրջինյանի՝ հաճախ է հեռուստատեսությամբ լսում գռեհկաբանություն, փողոցային խոսք։  Կոմիտեն հորդորակներ է ուղարկել տարբեր հեռուստաըկերոււթյուններ, որոնք,  ի ուրախություն իրեն,  ընդունվել են ի գիտություն։

Դավիթ Գյուրջինյանը նշում է, որ եթե նախկինում կոմիտեն պատժիչ ջոկատի դեր էր կատարում, այժմ  աջակցի դեր է կատարում, քանի որ իրենց նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։

 Բայց որոշ դեպքերում   չպատժել չեն կարող։  Օտարալեզու  ցուցափեղկերի  հարցով վարչական  դատարան են դիմել։ Եթե դատարանն հոգուտ իրենց որոշում կայացնի,տնտեսվարողները  կտուգանվեն 250000 դրամով։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ