Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ընդարձակ ցուցակ է կազմվել. Փաստ
Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձեւավորել այլակարծություն եւ արեւմտյան արժեքներ:
Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը:
Թերթի տեղեկություններով, վերջերս կազմվել եւ համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում եւ կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ:
Թերթի տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է: Հայաստանում դեռեւս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, եւ նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել:
Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաեւ արդեն նախկին իշխանությունները: Չի բացառվում, որ տեղեկատվական պատերազմներում այդ «սլիվները» լինեն երկու ցուցակներից միաժամանակ՝ սինխրոն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: