23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

76 հատոր. Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի գործը դատարանում կլինի մոտ 2 ամսից

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։ Այդ մասին 24News ի հետ զրույցում հայտնեց գործով մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Արմեն Գևորգյանի պաշտպանը նշեց, որ դեռ չեն ծանոթացել գործի նյութերին։

«Ուրբաթ գնացել ենք վարույթ իրականցնող մարմին, մեզ հայտնել են նախաքննության ավարտի մասին։ Մինչև երեքշաբթի ժամանակ ենք խնդրել, որպեսզի քրեական գործի նյութերի բովանդակությանը, ապացույցներին ծանոթանանք, որից հետո նրանց կհայտնենք այն ժամկետը, որը մեզ անհրաժեշտ է՝ գործի նյութերին ծանոթանալու համար»,- նշեց Գևորգյանի պաշտպանը։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ գործը դատարան երկու ամսից շուտ մուտք չի գործի։ Միաժամանակ, պաշտպանը  դժվարացավ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի իրենցից գործի ընդհանուր նյութերին ծանոթանալու համար։

«Վերջնական դիրքորոշում չունենք։ Հնարավոր է՝ յուրաքանչյուր հատորի համար 1-2 օր պահանջենք, քննիչն ունի լիազորություն մեր նշած ժամկետը սահմանափակելու։ Հնարավոր է՝ մենք 80 օր խնդրենք, քննիչն ասի՝ 30 օրը բավարար է։ Մենք բողոքարկման հնարավորություն ունենք ճիշտ է, բայց հաստատ չենք կարող ասել, որ մեր պահանջած ժամկետը քննիչի համար ընդունելի կլինի»,- ասաց Գևորգյանի պաշտպանը։ 

Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այդ գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Արմեն Գևորգյանը։

 Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին առաջին մեղադրանքն առաջադրվեց դեռ 2018-ի օգոստոսին։ Նա մեղադրվեց արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվեց «Մարտի 1»-ի գործին։ Իսկ արդեն դեկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը ևս երեք հոդվածով մեղադրանք առաջադրեց նախկին փոխվարչապետին, դրանք են՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, փողերի լվացումն ու սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը:

Այդ գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ,որպես փախանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ