“Դ!եմ եմ” նախաձեռնությունը մեկնարկեց հավաքը. ոստիկանությունը ուժեր կբերի նաև մարզերից
Դեռևս ժամը 18:00-ից ոստիականական մեքենաների շարասյունը ձգվում էր Պռոշյան և Բաղրամյան փաղացներով:
Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող “Դ!եմ եմ” նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ ժամը 19։00-ին Կորյուն փողոցից ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահից պահանջելու կատարել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները եւ հետեւել, որպեսզի կառավարությունը ենթարկվի ՍԴ ապրիլի 2-ի որոշմանը, որով հակասահամանդրական էր ճանաչվել “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի վիճահարույց դրույթների մի մասը՝ չեղյալ հայտարարելով դրանք։
“Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնության այլ խմբեր էլ այս դեպի նախագահական են գնում Երևանի տարբեր հատվածներից։ Բողոքի ցույցը Բաղրամյան 26-ում նախատեսված էր 19։30-ին։ Կազմակերպիչներն առայժմ չեն հրապարակում իրենց անելիքները։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին նրանք խոստացել էին, որ այսօր անակնկալներ են լինելու։
“Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնության անդամները բարձրախոսով ելույթների ընթացքում իրենց հաղորդագրություններն են ուղղում ՀՀ նախագահին, պահանջելով հարգել ՍԴ որոշումները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Ոստիկանությունը ուժեր է հրավիրել նաև մարզերից: