Դեմ ենք ՀԱԿ-ի առաջարկին. ԼՀ ղեկավար
«Մենք հարգում ենք ՀԱԿ-ի մոտեցումը, բայց հետ գնալը կիսանախագահական կառավարման համակարգի, չենք պաշտպանում, քանի որ ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական համակարգի, ու նորից կիսանախագահականին գնալը ես համարում եմ հետընթաց», -այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Նա նշեց, թե խորհրդարանական կառավարման համակարգի ողջ էությունը դեռ «չհամտեսած» նորից հետ գնալը` ճիշտ չէ:
«Մենք պետք է առաջ գնանք, առաջ շարժվենք, նաև ներկայիսսուպերվարչապետական խեղաթյուրված համակարգից ազատվենք ու առաջ շարժվենք: Մենք եվրոպական կառավարման կողմնակից ենք ու դա շարունակում ենք պնդել: դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ ու շեշտել` մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե: