Ընդունեք Լենա Նազարյանի այս ինքնախոստովանությունը
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները:
Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը:
Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին:
Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինայնը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով և մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:
Ասեմ: Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապաահովեցին իրենց անհայտ և անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը և հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:
Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական “կեպիներն ու սելֆիի ձողիկներին” չեն կարգել ղեկավարներ:
Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է գրառում կատարել ֆեյսբուքյան հանրագրում: