Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայ ազգային կոնգրես կուսակցության՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկին, մասնավորապես նշելով, թե չի կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
«Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:
Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:
Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:
Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որ իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»: