23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վահան Փափազյանի որդին՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն

2018թ. նոյեմբերին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավագյանը  հրաժարականի դիմում ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ այդ կառույցը՝ «Հայաստանի զարգացման» հիմնադրամ անվանումով,  ժամանակին ստեղծել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ըստ ԶԼՄ-ների՝  անցյալ տարի նոյեմբերին մեծ թվով աշխատակիցներ ևս ազատվեցին հիմնադրամից։ Իշխանափոխությունից հետո հիմնադրամում փոփոխություններ եղան նաև հոգաբարձուների խորհրդի կազմում՝ համալրվելով նոր իշխանական դեմքերով, ինչպես նաև նախկին կառավարության հետ տարբեր ժամանակահատվածներում աշխատած անձանցով։ Իսկ ահա գործադիր տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար (1993-1996թթ.) Վահան Փափազյանի որդին է՝ Դավիթ Փափազյանը։

Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով,  ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր՝ աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում: Նա գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po – Institut d’études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան: Վերջինս 2017թ. որպես անկախ փորձագետ՝ ընդգրկվել էր «Յունիբանկի» Խորհրդի կազմում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ