04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում է «Փաստինֆոն»: 

Ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա  ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին:

Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: Աղբյուրի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում են վերադարձնել  գումարները,  որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ինչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ