21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գնված ապրանքը հետ չընդունելով՝ ոտնահարվում են սպառողի իրավունքները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսեց խանութների մեծ մասում առկա գրության մասին.”” Գնված ապրանքը հետ չի ընդունվում եւ չի փոխանակվում”  խանութների մեծ մասում առկա այս գրությունը հակասում է ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքին”,-նշեց Պիպոյանը:

Պիպոյանը տեղեկացրեց, որ համաձայն օրենքի՝ սպառողն իրավասու է 14 օրվա ընթացքում փոխանակել կամ վերադարձնել ինչպես պատշաճ, այնպես էլ ոչ պատշաճ որակի ապրանքները։

Բանախոսի փոխանցմամբ՝  փոխանակման ենթակա չեն միայն անձնական հիգիենայի առարկաները՝ ատամի խոզանակ, սանր, մազակալ  եւ այլն։ Փոխանակման ենթակա չեն նաև տնային պայմաններում հիվանդության կանխարգելման եւ բուժման համար նախատեսված ապրանքները, բժշկական գործիքները, սարքերն ու ապարատները, տեսողության լինզաները ու երեխաների խնամքի առարկաները։

Սակայն այս ապրանքներն էլ կարող են փոխանակվել, եթե պարզվում է, որ պատշաճ որակի չեն:

Բաբկեն Պիպոյանի նկատեց, որ  “Իրազեկ եւ պաշտպանված սպառող”  ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել որոշ տնտեսվարողների մոտ եւ հայտնաբերել խախտումներ։ Տնտեսվարողների անունները նա այս պահին հրապարակելը ճիշտ չի համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ