21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա. Դավիթ Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

Պետական վերահսկողական ծառայությունը 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձրել 827 մլն դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ գումար պետբյուջե վերադարձնելն իրենց գործառույթը չէ, իրենք առավելապես աշխատում են կանխարգելելու ուղղությամբ։

 

«Բավականին խորը ուսումնասիրությունների փուլում ենք, որ բավականին երկար ժամանակ են պահանջում»,- ասաց նա։ 

Ըստ Դ.Սանասարյանի՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում, ՋՕ-երում, ՔԿՀ-ներում, ուսումնասիրություն են սկսել Սերմերի գործակալությունում, ավարտվել են ուսումնասիրությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամում:

«Տարբեր արդյունքներ կան, բայց ճիշտ չի իմ կողմից էդ մասին խոսելը»,- ասաց Սանասարյանը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, որ դատի է տալու ՊՎԾ պետին, Սանասարյանը պատասխանեց. «Ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա։ Մենք մեր ընթացակարգերը չենք խախտել»։

Նա նշեց, որ տարբեր ուժային կառույցներում ուսումնասիրություններ կատարելու հարցը պետք է քննարկի վարչապետի հետ։ Դ.Սանասարյանի խոսքով՝ բազմաթիվ քրեական գործեր կան Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմիններում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարել ուսումնասիրություններ կատարել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ