Բազմազավակ ազատամարտիկը հացադուլ է հայտարարել
Ի աջակցություն հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ այսօրվանից հացադուլ է հայտարարել նաև ազատամարտիկ, պատերազմի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, այդ մասին տեղեկանում ենք Հ. Գալստյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր` իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին՝ առավոտյան 10:00-ին, ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր Մհեր Մազմանյանը Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը», – գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Հովհաննես Գալստյանը հացադուլի միջոցով բողոքի ակցիա է ձեռնարկել՝ Մշակույթի նախարարությունից և կինոկենտրոնից պահանջելով, որ իրեն տրամադրեն դեռևս 4 տարի առաջ հաստատված գումարը, որի միջոցով պետք է ավարտին հասցվի իր «Տատիկիս վարսերը» ֆիլմը:
Այսօր Մշակույթի նախարարությունը ևս պարզաբանող հայտարարություն էր տարածել, որում շեշտված էր, որ ռեժիսորն իր նախկին ֆիլմի համար ևս գումար ստանալով՝ այն լիարժեք չի կատարել: