23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօրվա դրությամբ հայ-ամերիկյան հարաբերությունները ճահճացած վիճակում են. միջազգայնագետ /տեսանյութ/

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով հայաստանյան մասնագետների 83-հոգանոց խմբի Սիրիա գործուղման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին ասաց, որ այդ արձագանքը ինչ խոսք սպասելի էր և սա առաջին դեպքը չէր, որ պետդեպարտամենտը հայտարարություն է անում կապված Սիրիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների՝ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

«Նման բան մի քանի ամիս առաջ էլ էր եղել, և այսօր արդեն պետդեպարտամենտը նաև հայտարարել է , որ չի ողջունում ցանկացած տեսակի համագործակցություն, այդ թվում նաև հումանիտար բնույթի»,-նշեց միջազգայնագետը:

Սարգսյանը ընդգծեց՝  հայ-ամերիկյան հարաբերությունների սրման խնդիր ինքը չի տեսնում.«Իհարկե ԱՄՆ-ն ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, չնայած, որ այսօրվա դրությամբ հայ-ամերիկյան հարաբերոթյունները ճահճացված վիճակում են և չկան ինչ-որ զարգացումներ»:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ