21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լիտվայի վարչապետը, Լիբանանի նախարարների խորհրդի նախագահն ու ԱԺ խոսնակը

Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ,  

Պատիվ ունեմ հղելուՁեզ իմ ջերմագին շնորհավորանքներըՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

            Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողությունՀայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած եմ, որ հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման ոգով»:

Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ Թամմամ Սալամի ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և համագործակցային կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրին, ով պատրաստակամություն է հայտնել շարունակելու  համագործակցությունն՝ ի շահ երկու երկրների:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ