06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչ թե ժողովրդավարական զարգացման երկրի ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելուն ուղղված ծրագիր

Ծրագիրը՝ որպես հետհեղափոխական կառավարության ծրագիր, թույլ է արտահայտում այդ հեղափոխության խնդիրները, «Կառավարության ծրագիր. ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Թույլ է արատահայտվում հեղափոխության հիմնական խնդիրներն ու ակնկալիքները, որով ժողովուրդը դուրս եկավ փողոց և ժողովրդական շարժման արդյունքում փոխեց կառավարությունը: Այդ հեղափոխական ժողովրդի ակնալիքները թույլ ձևով են արտահայտված ծրագրի բոլոր ոլոտներում՝ ներառյալ դատական համակարգի հատվածում», – ասաց:

Նա ընդգծեց, որ նախորդ կառավարությունների ծրագրերի հետ համեմատած՝ այսօր նույն խնդիրները շարունակում արդիական մնալ:

«Սա ոչ թե դեպի առաջ գնացող, ժողովրդավարական զարգացման երկրի ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելուն ուղղված ծրագիր», – ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ