22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր. տպավորություն էր՝ ելույթից հետո շտապում էր որևէ փողոց փակելու. Արման Բաբաջանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ափսոս էր երեխան…

Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք։ 
Այն միայն հուզիչ էր։

Փաստարկված քննադատությանն ի պատասխան՝ էմոցիոնալ, հանրահավաքային տեքստերով վարչապետը շրջանցեց կառավարության ծրագրի կոնկրետ կետերի, կոնկրետ ուղղությունների վերաբերյալ հնչեցված կարծիքներն ու մտահոգությունները։ Դիսկուրսը, որը վարչապետի ելույթով պետք է եզրափակվեր, որով պետք է արձանագրվեր անցած երեք օրերին հնչած տեսակետների վերաբերյալ հետադարձ կապը, վերածվեց մենախոսության։

Տպավորություն էր, որ այդ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շտապում էր որևէ փողոց փակելու։ Նա փողոցի օրինակով Ազգային ժողովում տեսանելիորեն մեծացրեց իշխանության և ընդդիմության միջև իշխանության իսկ կողմից կառուցված բարիկադը։

Իշխանության հռետորաբանության ու մտածողության մեջ հեղափոխականությունը դեռևս չի անցել։ Իշխանության աշխարհայացքն ու տեսլականը դուրս չի եկել «սև-սպիտակի» տարանջատման տրամաբանությունից։

Իշխանությունը դեռևս զբաղված է ներքին թշնամու փնտրտուքով։ 

Իշխանությունը որոնում ու թշնամիներ է գտնում ամենուր՝ ի դեմս ցանկացած այլակարծություն արտահայտողի։ Իշխանությունը շարունակում է անհանդուրժողականությունը ցանկացած մտքի, գաղափարի նկատմամբ, որը չի աստվածացնում հեղափոխությունը։

Ափսոս էր երեխան…

Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը։

Մնացածի մասին՝ հաջորդիվ», – գրել է Արման Բաբաջանյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ