19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պուտինի հայտարարության հետքերով. Լյուդմիլա Պուտինային ամուսնության առաջարկ են արել զլմ-ների միջոցով /ֆոտո/

Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնության առաջարկություն անել Ռուսաստանի նախկին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինային: Բաբինն առավել հայտնի է որպես «մանրադրամների միլիոնատեր», գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ իր ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը ասել էր, որ նախ պետք է ամուսնացնի նախկին կնոջն ու հետո մտածի իր մասին։

«Ես ազատ եմ և ցանկանում եմ ձեռքս և սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնային։ Ես այդ մասին մտածում էի դեռևս երկու ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչը ևս մեկ անգամ հուշեց ինձ։ Հուսով եմ՝ երազանքս կկատարվի»,-ասել է նա։

Հարկ է նշել, որ Յուրի Բաբինը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2012թ.-ի դեկտեմբերին վաճառքի էր հանել մեկ կոպեկանոց մանրադրամների իր հավաքածուն։ 5 մլն մանրադրամը՝ 7.5 տոննա քաշով, նա գնահատել էր 19.9 մլն ռուբլի եւ դրա համար ստացել «մանրադրամների միլիոնատեր» մականունը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ