23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ մե՞ր, թե՞ առյուծի. Փաշինյանն անցավ անեկդոտներին

«Լուսավոր Հայաստան» Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նկատեց, որ իրենք ցանկանում են այդ ծրագիրը տեսնել որպես «տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզ», բայց այդպես չէ:

Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետից՝ ինքը կընդունե՞ր որևէ նախարարության կողմից նման ծրագրի ներկայացում, որտեղ չկան չափելի ցուցանիշներ:

Ի պատասխան Փաշինյանը հարց տվեց. «Եթե մենք ասում ենք, որ մինչև 2023 թվականը Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ ոչ: Ավելի կոնկրետ ցուցանիշ չի լինիում ուղղակի: Եթե ծրագրում գրեինք, որ աղքատությունը Հայաստանում կրճատելու ենք 7 տոկոսով, բայց վերջնական ցուցանիշը լիներ, ասենք, 5.9 տոկոս, ձեր խմբակցություն ի՞նչ էր անելու, հայտարարելու էր, թե շատ վատ է ամեն բան, ասել է 7 տոկոսով կկրճատի, բայց 5.9 տոկոսով է կրճատել, ուրեմն թող հրաժարական տա: Հիմա մենք ասում ենք, որ ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, բայց պարզվում է, այնուամենայնիվ, 0.5 տոկոս ծայրահեղ աղքատություն կա, ձեր խմբակցություն ի՞նչ է անելու: Ինձ ձեր արձագանքն է հետաքրքիր»:

Այդուհանդերձ, վարչապետն անկեղծացավ և մեկնաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր անդամների կողմից հնչող հայտարարությունները. «Ձեր խմբակցության ելույթները ինձ ստիպում են հիշել առյուծի անեկդոտը՝ ասում ա, որ անապատում առյուծը հետևիդ ընկած լինի, ինչ կանես, ասում ա՝ ծառը կբարձրանամ, հետո ասում ա՝ չէ, ծառ չկա, չգիտեմ, ասում ա՝ կմտնեմ … սարը կբարձրանամ, ասում ա՝ սար չկա, ասում ա՝ չհասկացա՝ դուք իմ կողմից ե՞ք, թե առյուծի: Հիմի ձեր ուզածն ի՞նչ ա, որ էդ փոփոխությունը լինի, թե՞ չլինի: Ինձ թվում է՝ դուք վախում եք նրանից, որ այդ ծրագիրը կիրականանա: Եթե դրանից եք վախում, ճիշտ եք անում»:

«Ես կառուցողական համագործակցության կողմնակիցն եմ», – ասաց Արկադի Խաչատրյանը՝ պնդելով, որ չափելիությունն անհրաժեշտ էր ակնկալիքների ձևավորման առումով: Պատգամավորը նկատեց, որ իրենց որևէ ֆորմատով հնարավորություն չի տրվել առաջարկություններ ներկայացնել, մինչդեռ 50 առաջարկություն իրենք արդեն պատրաստել են:

Ի պատասխան պատգամավորի այս հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ ծրագրի ընդունումից հետո կառավարության որոշմամբ կընդունվի նաև միջոցառումների ցանկ և այդ փուլում կարող են ներկայացվել առաջարկներ: Վարչապետն ասաց, որ ցանկացած առաջարկություն հաճույքով կընդունեն ու այդ պատրաստակամության համար շնորհակալություն հայտնեց պատգամավորին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ