06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍԴ աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։

“ՍԴ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը “ՀԺ”-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են եւ շարունակելու են  արվել։

“Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։  ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչեւ սեպտեմբերի 30-ը”,- պարզաբանել է  Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ “Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին”,- պատասխանել է Չոփուրյանը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ