23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաթևոսյանի պատգամների մասին է խոսում մի մարդ, ով զրպարտել է, սահմանադրական կարգ է տապալել, հանցավոր ճանապարհով մարդկանց հետապնդում է, մարդասպան սրիկաներին բանտից ազատում է, համաներում է հանցագործներին ….

Մաթևոսյանի ամենահայտնի գործը «Մենք ենք, մեր սարերն» ա, որտեղ նա փորձում է մարդկանց համոզել, որ հանցանքը հանցանք է՝ անկախ նրանից, թե քո սուբյեկտիվ կարծիքն ինչ է: Էսօր Մաթևոսյանի պատգամների ի կատար ածելու մասին է խոսում մի մարդ, ով տասնամյակներով զրպարտել է, դրա արդյունքում սահմանադրական կարգ է տապալել, հանցավոր ճանապարհով մարդկանց հետապնդում է, մարդասպան սրիկաներին բանտից ազատում է, համաներում է հարյուրավոր հանցագործներին, ապօրինի զորք է ուղարկում Սիրիա… ՃՏՊ-ները… Մահացությունները… Գողությունները… Ու տենց մտել, լայվ ա անում սա ու խոսում է Մաթևոսյանի պատգամներից:

Գրել է օգտատեր Արթուր Դանիելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս առավոտ խորհուրդ է տվել օրը սկսել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությամբ։ Նա այս մասին ասաց Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում։

«Այսօր փետրվարի 12-ն է և Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը։ Կարծում եմ` լավ առիթ է օրը Մաթևոսյանով սկսելու համար»,– ասաց նա։

Այնուհետև նաև մի հատված ընթերցեց Մաթևոսյանի «Ծառեր» ստեղծագործությունից։

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է – իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար – բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին:

Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել:

Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…

Ասում եք` սեր, ասում եք` սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց:Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն:

Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն, կկոտրե՞ն, կսպանե՞ն»։

Փաշինյանն ընթերցելուց հետո ավելացրեց, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» իր մեջ ուներ նաև այս պատգամը, որ մենք կոտրվող չենք, ու մեզ չեն կարող կոտրել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ