Առավոտվա շոուի համար ազատամարտիկ կնոջը փորձում են ձերբակալել. ահազանգ
Այս պահին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի բնակարանի մոտ ոստիկանության աշխատակիցներ են: Րոպեներ առաջ ազատամարտիկը ահազանգեց մեր խմբագրությանը և նշեց, որ ողջ շենքի տարածքում ոստիկանական մեքենաներ են ու աշխատակիցներ:
“Դուռս փակել եմ ու չեմ հանձնվելու: Ես իմ ազգի համար արյուն եմ տվել: Թող իմ ազգն էլ հիմա ինձ սպանի…”,-Henaran.am-ի թղթակցի հետ կարճատև հեռախոսազրույցում ասաց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նա կառավարության մոտ լեզվակռվի էր բռնվել նամակների և դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Այնուհետև պայուսակից հանելով կառավարության մոտ բաց էր թողել կատու և գերմանամուկ:
Նշենք, որ Սուսաննա Մարգարյանը բնակվում է Բագրատունյաց 22, 97 ա հասցեում