04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Այս տեղեկությունները ճիշտ են. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ )))

Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և ջերմության համար»:

Հիշեցնենք, որ այսօր «168 Ժամ» թերթը գրել էր, որ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «ԼՈՒՅՍ» հիմնադրամում՝ որպես արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ