06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ-ն առաջինը չի լինի. Ա. Աշոտյան

Խոսելով կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշման մասին` ԿԳ նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հյատնեց նրանց համատեղ աշխատանքի համար, ապա նշեց. ”Նախագահի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վերջին իրականացված նախաձեռնություններն ամբողջական restart են քաղաքական կյանքի, և ևս մեկ անգամ ապացույցն են, որ քաղաքական կյանքի ժոստիկը ՀՀԿ-ի ձեռքում է”:

Հարցին, թե ՕԵԿ-ն էլ կդառնա ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն, նա պատասխանեց. ”Եթե բոլոր նախկին կոալիցիոն գործընկերներին համարենք ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն, ապա ՕԵԿ-ն այդտեղ առաջինը չի կարող լինել, քանի որ այդտեղ արդեն ունենք քաղաքական ուժեր, որոնք մեզ հետ քաղաքական կյանք են ապրել”: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ