22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Նժդեհն էլ չօգնեց. անժամկետ հացադուլ է հայտարարել

82 օր ՀՀ  նախագահի նստավայրի մոտ նստացույց անող 75-ամյա Էմմա Սահակյանը անժամկետ հացադուլ է հայտարարել այսօրվանից: Նրա խոսքով` քրոջ աղջիկը խլել  է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Տիկին Էմմայի պատմելով, իր քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել  միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը: Պայմանով, որ տունը կնվիրի Էմմային:

Սակայն քրոջ մահից հետո փաստաթղթերի կեղծման  արդյունքում նրան զրկեցին ամեն ինչից: Կնոջ բողոքները տեղ չեն հասնում:

Ի դեպ, Էմմա Սահակյանը Գարեգին Նժդեհի բարեկամն է: “Նժդեհի անունն էլ չի օգնում, պաստառ ունեի, եկան ասացին հանի դա, Նժդեհի անունը մի շահարկիր”,-պատմում է զրուցակիցս: Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ