18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացված ծրագիրը բնութագրեց որպես նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր:

 «Թվեր քննարկվել են և թվեր առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը Հայաստանի զարգացման հետ կապված», – ասաց նա:

Հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով կարող է պնդել, որ ծրագիրը հեղափոխական է, նախարարը նշեց, որ դրա օրինակներից մեկն այն է, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ