23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սուպերնախարարությունները»՝ «սուպերոճով». Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Օպտիմալացվող «սուպերնախարարությունները» սկսել են «սուպերոճով» աշ­խատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում՝ պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված՝ միայն 5-րդ օրն են պատասխանում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինս­տիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշ­խատելու են մինչև մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել», ինչո՞վ է պայմանավորված սա, և ինստիտուտը վերակառուցվելու է, թե հնարավոր է և լուծարվի:

Հարցմանը «սպառիչ» պատաս­խան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը. «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային և մեթոդա­կան սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչ­ների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագի­տական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) բարեփոխումներ» ծրագրային միջոցա­ռումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆի­նանսավորման նվազեցում:

Ելնելով այս իրողությունից՝ խորհուրդը որոշել է Կրթու­թյան ազգային ինստիտուտի անձնա­կազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել՝ ելնելով մրցույթի արդյունքներից»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ