26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀԿ-ն վերահաստատում է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Էս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված։ Իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի: Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը: 

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց.  «Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելու առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը դատապարտել է իրավապահ համակարգի գործողությունները: Այդ մասին կուսակցությունը մի քանի անգամ հանդես է եկել դատապարտող հայտարարություններով: Այսօր էլ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Սա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, նրա նախագահի, ղեկավարության եւ իմ անձնական տեսակետն է, որը այս ընթացքում որեւէ հանգրվանում չի փոփոխվել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ