23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաղն էլ բերեք մի սատանիստ դնենք պետական պաշտոնի, մյուս օրը՝ մի տրանսգենդերի, մի օր էլ ձեր ադրբեջանից ընկերներից

«Երեկ արդեն անդրադարձել էի Արսեն Օհանյան կոչեցյալին, ով հանդիսանալով պետական պաշտոնյա, զզվելի ու ծաղրելի մեկնաբանություններ էր թողել Քրիստոսի նկարի տակ:

Այսօր արդեն գրում եմ ցույց տալու համար, որ Արսենն այդպիսին եղել է մինչ հեղափոխությունը, ես կասեի՝ ողջ գիտակից կյանքի ընթացքում: Իրեն համարելով աթեիստ, նա ոչ միայն ծաղրում էր Քրիստոսի վերաբերյալ գրառումները, այլև մի ողջ շարք էր հատկացրել հայ ազգին ծաղրելուն: Խոսքը Ազգ-բանակ կոնցեպցիայի մասին է, ինչը նպատակ ուներ ավելի ամրացնել ազգի և բանակի միջև կապը։

Բայց ինչպես գիտեք՝ իրենց ազատամիտ ներկայացնող մի շարք գրանտակերներ լծվել էին այդ գաղափարը ծաղրելուն, նվաստացնելուն ու ոտատակ տալուն, որպեսզի հնարավորինս ցեխ շպրտեին բանակի վրա: Դրանցից մեկն էլ ներկայիս Սոց.ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն էր: Չեմ ասի, որ նա էլ էր գրանտակեր, փաստեր չունեմ, բայց որ գրանտակերներից ոչ պակաս ջանասիրությամբ առաջ էր տանում վերջիններիս թեզը, դա հաստատ: Դրանց վառ ապացույցները այս գրառմանը կցած սքրիններն են:

Հիմա կուզեի հարց ուղղել սրան պետական պաշտոնի նշանակողներին․ տղերք դուք իսկականից կարծում եք, որ ժողովուրդն էտքան էշ ա, ու չի տեսնում, թե ում եք բերում առաջին պլան: Ձեզ թվում ա ժողովրդի հիշողությունն էտքան կարճ ա՞, կամ էտքան հանդուրժող ա, որ պետքա Արսենի պեսներին էլ կուլ տա՞: Հիմա Արսենի պես աթեիստ, Քրիստոս ծաղրող, հայ ազգ ծաղրողի՞ն պետք ա ազգովի հայհոյել, թե ձեզ, որ լավ իմանալով, թե ինքն ով ա, այնուամենայնիվ բերել, ու պատասխանատու պաշտոն եք վստահել:

Լավ դուք տարրական պատասխանատվության զգացում ունեք էս ազգի, էս պետության նկատմամբ: Ձեր նշանակումները տեսնելուց հետո արդեն խիստ կասկածում եմ, որ դուք ադեկվատ եք: Վաղն էլ բերեք մի սատանիստ դնենք պետական պաշտոնի, մյուս օրը՝ մի տրանսգենդերի, մի օր էլ ձեր ադրբեջանից ընկերներից մեկին ու այդպես, մինչև երկիրը վերջնական վարի տաք»: Գրում է օգտատեր Աբգար Գեվորգյանը:51795656_612848239166130_3630431990114680832_nրգյանը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ