27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանք չեն վախենա օրվա հզորներին դեմ գնալուց. Հրապարակ

Խենթության, խիզախության պակաս կա մեր երկրում: Խոսքը խե­լապակասների ու մանկամիտների մասին չէ, այլ խենթ բարեփոխիչների, առճակատման գնացող խիզախների, ծրագիր ու տեսլական ունեցող մտա­վորականների, որոնք չեն վախենում հոսանքին դեմ գնալուց, կարծրացած համակարգերը քանդելուց, օրվա հզորներին դեմ գնալուց:

Մարդիկ, որոնք պատրաստ են Վերածննդի մեծ մտածող Ջորդանո Բրունոյի նման խարույկի վրա այրվել, Անդրեյ Սախարովի նման մի ամբողջ սովե­տական կայսրության դեմ գնալ, բայց պաշտպանել և առաջ տանել իրենց հայացքները: Մի ողջ կյանք ապրել հալածյալի, չհասկացվածի, մերժվա­ծի կյանքով, զրկանքներ կրել, սակայն չվախենալ ու չնահանջել: Այս առու­մով մենք առանձնապես ուրախա­նալու շատ բան չունենք՝ մեր ազգը զգուշավոր է, բզին բռունցքով խփելը նրա բնույթի մեջ չկա:

Պատահական չէ, որ սովետական կայսրության տապալումից հետո բոլոր ճնշված ազգերն իրենց գզրոցներից հանե­ցին և տպագրեցին բազմաթիվ հա­մարձակ գործեր, որոնք սովետական գրաքննությամբ չէին անցել և մնա­ցել էին անտիպ, իսկ հայ գրողները, պարզվեց՝ չունեն նման աշխատու­թյուններ. գրել են միայն այն, ինչ թույլատրելի է եղել: Ուստի համարձակու­թյունն ու ստեղծագործական խիզա­խումները պետք է խրախուսվեն բո­լորի, այդ թվում՝ հենց իշխանության կողմից: Դա է լինելու մեր փրկության բանաձևը: Դա է ճեղքում առաջաց­նելու:

Ոչ մի երկրռւմ առաջընթացն ու զարգացումը չեն կայացել միջին վիճակագրական սպառողի համեստ, աննկատ աշխատանքի շնորհիվ: Բոլոր թռիչքներն ու վերելքները խենթերն ու խիզախներն են ապահո­վել: Այս առումով պետք է ուրախա­նալ, որ մի դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան անունով, տարանջատվեց վախեցած ու զգույշ զանգվածից և հակադրվեց պետությանը՝ հայտարարելով, որ ինքն օրենքին է ծառայում և ոչ մեկից չի վախենում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ