23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը առայժմ չի կարողանում բավարարել մարդկանց գերսպասումները և մամուլի ցանկացած դիտարկում իրենց նյարդայնացնում է. քաղտեխնոլոգ

«Մեդիան պատերազմ չի հայտարարել նոր իշխանություններին, մեդիան պարզապես փորձում է իր դերը կատարել, ինչը որ մինչև հիմա կատարում էր: Մեդիան ըստ էության նույն մեդիան է, որը որ աջակցում էր հեղափոխության ժամանակ, գոնե մի մասը նույնն է: Ես կարծում եմ հիմա իշխանությունների նկատմամբ «քաղաքական կառանտինի» ժամանակաշրջանն ավարտվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում նոր իշխանությունների կողմից մամուլի հանդեպ ունեցած վերաբերմունքին:

Հիշեցնենք՝  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել էր, որ մեդիան պատերազմ է հայտարարել նոր իշխանությունների դեմ, իսկ  վերջիններս էլ ընդունել են մարտահրավերը:

 «Հիմա բոլորը ինչ-որ գերսպասումների ռեալիզացիա ունեն, իշխանությունը իր հերթին առայժմ չի կարողանում բավարարել այդ գերսպասումները և բնականաբար մամուլի ցանկացած դիտարկում իրենց նյարդայնացնում է: Եթե նախկինում իրենք ուշադրություն չէին դարձնում շատ բաների վրա, ապա հիմա դա նյարդայնացնում է և դրա համար է իրենց թվում, որ մամուլը շատ բծախնդիր է նայում ամեն ինչին»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե նոր իշխանությունները ասել են, որ իրենք թափանցիկ են աշխատում իսկ հետո փակում են դռները, և դեռ պատրաստ չեն ինչ-որ ֆորմատով աշխատելու մամուլի հետ, բնական է որ մամուլը նման կերպ է արձագանքում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ