22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք զիջելու հայրենիքի կտոր անգամ չունենք. Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանի խոսքով՝ անգամ քննարկման չի կարող ենթարկվել «Խաղաղություն տարածքների դիմաց» թեզը: 

«Մինչև 2014 թվականը սահմանին դրությունը համեմատաբար, չակերտների մեջ ասած «խաղաղ» էր, բայց դա չխանգարեց, որ 2016 թվականին ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան ցուցաբերի: Ես թուրքերի հետ խաղաղությանը չեմ հավատում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը` պատասխանելով մեր դիտարկմանը, թե վերջին շրջանում դրությունը սահմանին համեմատաբար խաղաղ է:

Ավելի վաղ Արշակ Զաքարյանը հայտարարել էր, որ պատրաստվում են հանրահավաք անցկացնել. «Ուղղակի անհրաժեշտություն է փետրվարի 26-ին հանրահավաքը, ուր օրակարգում միայն մեկ հարց կլինի` Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության ՀՀՇ-ական թեզի նկատմամբ»,-ասել էր նա:

Մեզ հետ զրույցում Արշակ Զաքարյանը հաստատեց հանրահավաք անցկացնելու որոշումը և հավելեց՝ դա միայն իր նախաձեռնությունը չէ. «Դա շատ հայերի նախաձեռնությունն է, որի նպատակը վերջնական մեր վերաբերմունքը ցույց տալն է: Մենք մեր զիջումները կատարել ենք ժամանակին՝ 1994 թվականին. մենք զիջել են Շահումյանը, Նախիջևանը, ցավոք սրտի զիջել ենք Արծվաշենը, և մենք հիմա այլևս զիջելու հայրենիքի կտոր անգամ չունենք»,-նշեց Զաքարյանը և ավելացրեց՝ օրակարգում ուրիշ հարցեր չկան:

Վերջինիս խոսքով, եթե իշխանությունները տանում են «Խաղաղություն տարածքների դիմաց» թեզը, ապա պետք է իմանան, որ հայ ժողովուրդը դեմ է այդ թեզին: Զաքարյանի կարծիքով՝ պատերազմի վտանգ ամեն պահի կարող է լինել. «Ուխտադրուժ հակառակորդի հետ պատերազմը միշտ էլ հավանական է: Նրանք երբեք իրենց խոսքի տերը չեն եղել: Սա կարող է լինել ժամանակավոր դադար, բայց իրենք շինարարական աշխատանքներ են կատարում, անօդաչու սարքեր են ձեռք բերում՝ դրանք հարձակվելու և ոչ թե պաշտպանվելու համար են: Մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք, քանի որ թուրքի հետ խաղաղությունը նշանակում է պատրաստվել պատերազմի: Միակ լեզուն, որ թուրքը հասկանում է ուժի լեզուն է»,-եզրափակեց Արշակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ