”Գանձասարն” առաջին անգամ դուրս եկավ գավաթի եզրափակիչ
Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում ”Բանանցը” ընդունել էր ”Գանձասարին”:
Առաջին խաղում կապանյան թիմը հաղթել է 2-1 հաշվով: Պատասխան խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Տատինցյանը (ինքնագոլ) եւ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի էր դարձել երեկ. ”Փյունիկը” ընդհանուր 3-0 հաշվով հաղթել էր ”Միկային”: