Քաշքշոց կառավարության մոտ. փողոցային առեւտրով զբաղվողները սպառնում են Փաշինյանին, հիշում ՀՀԿ-ին /տեսանյութ/
Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ակցիայի են դուրս եկել փողոցային առեւտրով զբաղվողները, որոնք նշում են, թե 2 ամիս է իրենց խնդիրը չի լուծվել: Քաղաքացիները բախվեցին ոստիկանների հետ. «… մորս զանգել ահաբեկում են, որ ճամփա չփակի, ասել են՝ Փաշինյանից յան տուր,-վրդովված պատմեց քաղաքացին,-դու ո՞վ ես, որ ասես փողոցը փակենք, թե՝ չէ»:
«Մենակ պիտի «Սիթի»-ն աշխատի, ժողովուրդն ո՞վ ա, որ մտածեն մեր մասին»-,-նետեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Տիկնանցից մեկը գոռում էր, թե Հանրապետականները չեն հեռացել, նրանք խանգարում են Փաշինյանին աշխատել: Ակցիայի մասնակիցներից մեկ ւրիշը, որ ներկայացավ որպես ազատամարտիկ հայտարարեց. «Եթե Ղարաբաղից մի թիզ հող տա, ճակատից Փաշինյանին կխփեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: