19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

”Ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին”.Շալլանդ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը օրերս մեկնել էր Ռուսաստան՝ տեղում հետեւելու Ռուսաստանի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղին: Բեռնար Շալանդը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց իր տպավորությունների մասին. ”Ռուսաստան մեկնելու նպատակը բոլոր հնարավոր թեկնածուների խաղին տեղում հետևելն էր, որովհետեւ մի բան է, երբ դիտում ես խաղերի տեսագրությունները, մեկ այլ բան, երբ հետեւuում ես ֆուտբոլիստին խաղադաշտում:

Ես դիտեցի Ռուսաստանի առաջնության մի շարք հանդիպումներ, տեսա բոլոր այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր ինձ հետաքրքրում էին, կարճ առանձնազրույցներ ունեցա նրանցից մի քանիսի հետ: Ինձ համար դա շատ կարեւոր էր, քանի որ ես կարողացա ավելի լավ պատկերացում կազմել հավաքականների թեկնածուների մասին: Սա շարունակական աշխատանք է, մենք մշտապես հետեւելու ենք բոլոր թեկնածուներին, նրանց պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանանք ապագայում հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել: Բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Իսկ այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ