Գնալով ահագնանում են բողոքները Օսիպյանից. Արթուր Դանիելյան
Գնալով ահագնանում են բողոքներն Օսիպյանից։ Ըստ ամենայնի՝ քայլառաստներն էլ շուտով կսկսեն ակտիվ փուռը տալ իրենց երբեմնի աստղերից մեկին, քանի որ Նիկոլից էդ հրահանգը կա: Ու իրոք, ոստիկանության ոլորտում շատ վատ ա վիճակը, սարսափելի վատ է, ինձ նույնիսկ թվում է, թե գեշ ձևի կեղծում են իրենց վիճակագրությունը, որ ցույց չտան, թե իրականում ինչքան են վատթարացել թվերը:
Բայց նույն վիճակն է բոլոր մնացած ոլորտներում առանց բացառության: Թե՛ պրակտիկայում և թե՛ վիճակագրությունում: Օրինակ՝ վիճակագրությամբ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսությունն աճել է 24%-ով, ես չեմ հիշում՝ երբ ա տենց բան եղել նախկինում, ու եղե՞լ է արդյոք երբևէ որևէ երկրում: Տարբերությունը միայն այն է, որ ոստիկանության ձախողումը օբյեկտիվ պատճառներով շատ ավելի արագ է աչքի ընկնում, քան, ասենք, գյուղատնտեսության կամ ՊԵԿ-ի կամ նույնիսկ ՊՆ-ի:
Իսկ, ըստ էության, ձախողվում է ոչ թե առանձին ոլորտն իր ղեկավարով, այլ ողջ իշխանությունն իր պարագլխով: Նրանք բոլորը պարզապես Նիկոլի հրամաններն են կատարել, ընդ որում՝ կատարել են դեռ Սերժից իներցիայով մնացած պարտաճանաչությամբ ու կարգապահությամբ: