06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք ի զորու ենք պաշտպանելու մեր սահմանները Իջեւանի չոլերից կտրած ճիպոտից սարքած պարսատիկներով

Ռուսաստանն ու Պուտինը կրկին ոտնձգություն են փորձում կատարել հպարտ Հայաստանի սուվերենության նկատմամբ, մեզ վաճառելով «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, ու հերիք չի դա մեզ տրվում է Ռուսաստանի բանակի համար նախատեսված ներքին գներով, դեռ մի հատ էլ իրենց կողմից տրամադրված վարկի շրջանակներում: Ակնհայտ է, որ սա դաժանագույն հարվածն է հայկական ինքնիշխանությունը, մեզ ռուսի կործանիչները, այն էլ ձրի, պետք չեն, մենք ի զորու ենք պաշտպանելու մեր սահմանները Իջեւանի չոլերից կտրած ճիպոտից սարքած պարսատիկներով անգամ: Պետք ա այդ կործանիչների պայմանագիրը պատռել եւ շպրտել Պուտինի երեսին, թող իմանա որ հպարտ հայերը Աֆրիկայի աբորիգեններին պես կկռվեն աղեղ-նիզակներով, բայց նրանց պես ինքնիշխան կլինեն…

Արգիշտի Կիվիրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ