23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր արդարադատության համակարգը չի համապատասխանում իր անվանմանը կամ իր խոստմանը. Փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝  մեր արդարադատության համակարգը  այսօր գտնվում է վատ վիճակում:

«Դատական իշխանությունը ամբողջությամբ պարսպապատվել է օրենքների հետևում: Մենք ունենք արդարադատության համակարգ, բայց այն միայն օրենքների շրջանակներում է գործում: Մեր արդարադատության համակարգը չի համապատասխանում իր անվանմանը կամ իր խոստմանը: Մենք երբևէ չենք ունեցել և այսօր էլ չունենք արդարադատությունը իրականացնող իշխանություն, մենք ունենք օրենքների հետևում թաքնված իշխանությունը, որը ամենևին չի նշանակում արդարադատություն»,-փաստեց Պապիկյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ քանի դեռ չենք նախաձեռնել սահմանադրության փոփոխությունը, մենք չենք կարող ակնկալել արդարադատության իշխանության գոյությունը:

Պապիկյանը ցավով նշում է՝ մենք շարունակաբար մնալու ենք օրենքների ետևում թաքնված, արդարադատության անունից հանդես եկող դատական իշխանության  և դրանից բխող իրավական համակարգում և դատախազությունում, որոնք մեզ՝ որպես շարքային քաղաքացիների, մշտապես հրամցնելու են օրենքներ, որոնք սակայն չեն լինելու արդար դատական իշխանության համակարգը:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ թեմայի առնչությամբ ավելացրեց՝ իր համար դեռևս կասկածելի է հեղափոխություն տեղի է ունեցել թե ոչ. «Եթե հեղափոխությունից հետո դեռ մտածում են արժե փոխել սահմանադրությունը թե ոչ, ապա հարց է ծագում, թե ինչ հեղափոխություն է տեղի ունեցել»:

Հովհաննիսյանը շեշտեց՝ ինքը հեղափոխական փոփոխություններ չի տեսնում և հավելեց, որ չի նկատում նաև ցանկություն այդ փոփոխությունները իրականացնելու:

«Հայաստանը երբեք չի փայլել արդարադատությամբ»,-հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքով պետք է գործենք ավելի նուրբ: Գասպարյանը նկատեց՝ Հայաստանին այս ծանր վիճակից հանող քարտեզը ինքը դեռևս չի տեսել:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ