«Անաղուհաց» գրոհ ընդդեմ Սամվել Կարապետյանի. Հրապարակ
2018-ի նոյեմբերի վերջին ՊԵԿ-ը տեսչական մի մեծ խմբով մտել էր ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արմհոլդինգ» ընկերություն։
Աշխատակիցները պատմում են, որ իրենց կյանքում շատ ստուգումներ ու տեսչական այցեր են տեսել, բայց մոտ 80 հոգանոց խմբեր՝ ոչ։ Պատմում են, որ տեսուչները «մանթո» են եղել, երբ իրենց ակնկալածի չափ խախտումներ չեն հայտնաբերել։ Նշենք, որ «Արմհոլդինգ»-ը 2015-ին Ռուսաստանում ստացել է հսկայական պետական պատվերներ։ Այն ԵԱՏՄ երկրների շուկա է արտահանում Հայաստանի գյուղատնտեսական եւ այլ արտադրանք։
Մեկ «սպրավոչկա» եւս․ «Արմհոլդինգ» ՓԲԸ տնօրենը Գոռ Բարոյանն է, ով Կարապետյաններին առնչվող մի շարք ընկերությունների փայատերերի մեջ է կամ տնօրեն է։ Այն գրանցված է «Տաշիր գրուպ»-ի երեւանյան գրասենյակի շենքում` Տերյան 69 հասցեում, որտեղ են գտնվում նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահը Սամվել Կարապետյանն է: ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ ՀՀ կառավարության 28.12.2017թ. N 1725-Ա որոշմամբ նշված «Արմհոլդինգ» ՓԲԸ-ում եւ մյուս ընկերություններում համալիր հարկային ստուգումները դեռեւս չեն ավարտվել:
Ուշագրավ է, որ ՊԵԿ-ի՝ ընկերություն մտնելուց 7 օր առաջ Կարապետյանները 2․8 միլիոն դոլարի նվիրատվություն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: