27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նաիրիտում» հերթական թալանն է նախապատրաստվում. 168 Ժամ

Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտի» համակարգող խումբը թերթին ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծված «Շանսի-Նաիրիտն» աշխատում է միայն ացետիլենային տեխնոլոգիայով, այն չի տիրապետում բութադիենային տեխնոլոգիային։

Ըստ հավաստի աղբյուրների՝ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։

Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։

Անհանգստության պատճառներից մեկն այն է, որ, եթե Չինաստանը յուրացնի այս տեխնոլոգիան, կգրավի առկա ազատ շուկաները, և «Նաիրիտը» ապագայում, երբ վերագործարկվի, լուրջ խնդիրների առաջ կհայտնվի՝ արդեն արտադրանքի իրացման շուկաներ չլինելու պատճառով։ Իսկ նոր շուկաների գրավումը բավականին բարդ է լինելու։

Սակայն անհանգստության առավել մեծ տեղիք է տալիս այն, որ ամիսներ առաջ, երբ տևական ժամանակ «Նաիրիտը» վերագործարկելու հանձնառություն ստանձնած ներդրողները ցանկանում էին «Նաիրիտում» կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնել, ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը պահանջել էր այն անձանց ցուցակը, որոնք պետք է մուտք գործեին գործարանի տարածք, որպեսզի այն ներկայացնի ԱԱԾ-ին և թույլատվություն ստանա։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ստացվեց, որ այժմ առանց ԱԱԾ գիտության՝ Ասատրյանը թույլ է տվել օտարերկրացիներին մուտք գործել «Նաիրիտ»։

Ընդ որում՝ նույնիսկ հարկ չի համարել այդ մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը։

«Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող այս գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։

Լավ կլիներ՝ ԱԱԾ-ն զբաղվեր գործարանի նախկին ու ներկա տնօրեններով, որ Հայաստանի Հանրապետության շահը՝ «Նաիրիտի» վերագործարկումը մի կողմ թողած, սեփական շահն են հետապնդում, կանչում են նախկին աշխատակիցներին և գործարանի աշխատանքի վերաբերյալ ինչ-որ հարցեր ճշտում, որպեսզի չինացիների համար դժվարություններ չառաջանան բութադիենային տեխնոլոգիայի յուրացման ճանապարհին։ Նաիրիտցիները համոզված են՝ սա պետական անվտանգության խնդիր է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ