Հնդկաստանում երկրպագում են սիամական երկվորյակներին /ֆոտո/
Սիամական երկվորյակներ Շիվինաթխ եւ Շիվրամ Սախուները իսկական իրարանցում են բարձրացրել հայրենի գյուղում, հենց այն ժամանակ, երբ ծնվել են: Եղբայրները կպած են իրար, նրանք երկու ոտքեր եւ չորս ձեռքեր ունեն:
Երբ երեխաները ծնվել են, բժիշկն ասել է, որ նրանք բացարձակ առողջ են, սակայն ինքը չի կարող բաժանել նրանց:
Տղաները ընդհանուր ստամոքս ունեն, սակայն առանձին սրտեր եւ թոքեր: Գյուղի բնակիչները երկրպագում են երկվորյակներին, քանի որ նրանց գերբնական էակներ են համարում:
Տղաները սովորել են այդպես ապրել, նրանք լավ են սովորում դպրոցում, իսկ տղաների հայրը ասում է, որ ինքը հպարտանում է նրանցով եւ ընդունում նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: