23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ը՝ ՄիԵԴ-ում եւ Փաշինյանի պատային երկընտրանքը

15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում և կից ներկայացված ապացույցների կազմում։

Նիկոլ Փաշինյանը կկանգնի լուրջ երկընտրանքի առաջ՝ դատի՞ տալ Հայաստանի Հանրապետությանը, որի վարչապետն է ինքը, թե՞ հրաժարվել սեփական հայցից: Ի դեպ, վերջերս ՀՀ-ին դատի տալուց հրաժարվել է անգամ  նոր կառաարության «թեթեւ ձեռքով» «տուշոնկի գող» հայտարարված գեներալ Մանվելը, որի իրավական ձեւակերպումը ամիսներ շարունակ այդպես էլ չի տրվում: 

Եթե անգամ Փաշինյանը որոշի դատի տալ Հայաստանին, պատային իրավիճակում է հայտնվելու պետությունը: Հայաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը ո՞ւմ շահերն է ՄԻԵԴ-ում ներկայացնելու՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի Հանրապետության: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ