Ալիևը հույս ունի, թե իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ . քաղաքագետ /տեսանյութ/
«Եթե Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետ սահմանում դրությունը ինչ-որ չափով խաղաղվել է, ապա դա անպայման բացատրություն է պահանջում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսնադր Մանասյանը:
Վերջինիս խոսքով՝ բացատրություններից մեկն այն էր, որ Ալիևը վախենում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության երկրների ճնշումներից և դրա համար է գնացել այդ քայլին. «Արդեն քանի տարի է ո՛չ ԵԱՀԿ-ի դիտողություններն են ազդում Ալիևի վրա, ո՛չ էլ խոշոր տերությունների»,-ասաց Մանասյանը:
Քաղաքագետը հարցի վերաբերյալ ունի իր տեսակետը և բացատրությունը: Ըստ այդմ՝ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահի մարդն է . «Ալիևը գիտի, որ վարչապետը առաջին նախագահի դպրոցի շրջանավարտն է, և քանի որ առաջին նախագահը տասնամյակներ հետո ասում է, որ մենք պետք է Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, ես կարծում եմ, որ Ալիևը հույսեր է տածում, որ նոր ղեկավարությունը կլսի ՀՀ առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը, բայց որպեսզի նոր ղեկավարությունը տանի այդ քաղաքականությունը, պետք է նրանց շանս տալ դրա համար:
«Այսինքն՝ ադրբեջանական կողմը չի լարում իրավիճակը սահմանին, ցույց տալով թե իրենք պատրաստ են խաղաղության,-ասաց Մանասյանը և ավելացրեց,-Ալիևը հույս ունի, թե իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ և նրան շանս է տալիս»:
Մանասյանը ընդգծեց. «Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր- Պետրոսյանի մարդը չէ, սահմանին դրությունը նորից կլարվի, թե շարունակվեց խաղաղ մնալ նշանակում է քաղաքականությունը գնում է առաջ, այսինքն՝ կան բաներ, որոնք մնում են վարագույրի հետևում»,-նշեց քաղաքագետը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: