06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կներե՞ն ”Դաշնակցությանը”

”ԲՀԿ-ն իր պաշտոնական հայտարարությամբ նշել է, որ այսօր կոալիցիոն Կառավարություն կազմելու հարցն իր օրակարգում չի դիտում, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ը կոալիցիոն Կառավարության մի մաս չի կազմելու”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե իր կարծիքով` ՀՅԴ-ը ու ԲՀԿ-ը կընդգրկվեն կոալիցիոն Կառավարության կազմում, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ը դեռևս վերջնական պատասխան չի տվել: ”Այնպես որ մենք չենք կարող ասել` ՀՅԴ-ը կդառնա կոալիցիոն Կառավարության մաս, թե ոչ:

Հիշենք, որ ՀՅԴ-ը կոալիցիայից դուրս եկավ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները կնքելու կապակցությամբ: Հայ-թուրքական արձանագրությունները դեռևս գտնվում են Ազգային ժողովի մեծ օրակարգում, և տեսականորեն ամեն պահի կարող են կնքվել, և թող ՀՅԴ-ն ինքն այդ հարցի պատասխանը տա, հետո նոր որոշի` կոալիցիա մտնում է, թե չի մտնում”,-շեշտեց Բադալյանը: 

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ի ընտրազանգվածը կների, եթե ներկայումս ընդդիմություն համարվող ”Դաշնակցությունը” որոշի կոալիցիայի մաս կազմել, մեր զրուցակիցը պատասխանեց. ”Դա ինչ-որ հանցագործություն չէ, որ ներեն կամ չներեն: Բնականաբար, ընտրազանգվածի մասնակի կորուստ կունենա, իսկ թե մասնակի կամ ամբողջական կլինի կորուստը, չեմ կարող ասել”:

Փորձագետի խոսքով` եթե կորուստը նույնիսկ մասնակի լինի, ՀՅԴ-ի համար մեծ կլինի: ”ՀՅԴ-ն այն հսկայական ուժը չէ, որ 100 հազարներով ընտրող ունենա և հիմա կոալիցիա մտնելով նրանց մի մասի կորցնելն իրենց համար մտահոգիչ չլինի: Այնքան փոքր ընտրազանգված ունի, որ անգամ մի մասի կորուստը նշանակություն ունի: Սա պետք է հաշվի առնի ՀՅԴ-ը կոալիցիա մտնելու հարցը քննարկելիս”,-եզրափակեց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ