09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք. Յուրի Խաչատուրովին դիմավորեց Դավիթ Տոնոյանը

Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան դիմավորեց եւ ներս հրավիրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողների հետ զրույցում նա զինվորներին մազթեց առողջություն հաղթանակ, այլ հարցերի չպատասխանեց:

«Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին եւ օրեր անց վերադարձել Հայաստան։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ