Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը. ազատամարտիկ
«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես պատասխանատու է բնակչության թալանի եւ սպանությունների համար: Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող որպես ժողովրդի ներկայացուցիչ ներկայանալ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հնչեցրել «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը:
Վերջինս նկատել է, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը: Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում, սրա մասին ոչ ոք չի ցանկանում խոսել:
Հրադադարի ստորագրումից հետո ավելի քան 3 հազար հայ զինվոր է մահացել, ասել է Կարապետյանը, մասնավորպես ընդգծելով.
«Մեր զինվորների մահվան համար պատասխանատու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նահանջելու հրաման էր տվել, երբ մեր բանակը հաղթական երթով առաջ էր գնում»: