”Օզբիլիսն ի վիճակի է լավ ելույթ ունենալ ”Մանչեսթեր Յունայթեդում”.Կանչելսկիս
Ռուսաստանի առաջնությունում ”Կռիլյա Սովետովի” դեմ խաղին ներկա էին անգլիական ”Մանչեսթեր Յունայթեդ” ֆուտբոլային ակումբի սկաուտները:
Ինչպես հայտնել էինք, նրանք ժամանել էին` հետեւելու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խաղին, ով հանդիպումից հետո նշել էր, որ դժվար թե այդ օրվա խաղը դուր գար սկաուտներին:
Ռուսաստանի հավաքականի եւ ”Մանչեսթեր Յունայթեդի” նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Итар-Тасс-ի խոսել է Օզբիլիսի խաղի մասին:
”Գտնում եմ` Օզբիլիսի խաղը կստացվի ”Մանչեսթեր Յունայթեդում”: Թիմին այժմ այնպիսի կիսապաշտպան է պետք, ով կկարողանա խաղալ ինչպես աջից, այնպես էլ ձախից: Կկարողանա սրել խաղը, ինքը գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել: ”Կուբանում” Օզբիլիսը հիանալի էր խաղում, իսկ ”Սպարտակում”` ոչ այնքան: Հնարավոր է` ”Մանչեսթեր Յունայթեդում” Օզբիլիսը կրկին վերագտնի իրեն: Այո, ”Մանչեսթերում” Օզբիլիսի դիրքում բավականին շատ կատարողներ կան, բայց ամռանը շատերը կարող են հեռանալ թիմից: Դրա մասին մեկ անգամ չէ, որ ասվել է:
Արասը հեշտ կհարմարվի Անգլիային: Նա լավ գիտի լեզուն, երկար ժամանակ ապրել է Եվրոպայում, ինչի շնորհիվ լավ գիտի այնտեղի կյանքը: Բացի այդ ”Մանչեսթեր Յունայթեդի” պես ակումբում բոլոր փորձում են օգնել քեզ”,-ասել է նախկին ֆուտբոլիստը: